Founder Global-ը նշում է իր պաշտոնական բացումը Երևանում

2026 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում՝ Millennium Park-ի տարածքում, կայացավ FOUNDER-ի պաշտոնական բացումը։ Միջոցառման շրջանակում ներկայացրինք մեր բնակելի նախագծերն ու Հայաստանում ընկերության զարգացման առաջնահերթությունները։
Ներկայացվեցին երեք նախագծեր՝ պրեմիում դասի ակումբային բնակելի տուն Da Vinci Clubhouse-ը, հինգ շենքից բաղկացած բնակելի համալիր Ticina Five-ը և կանաչ ու հանրային տարածքներով, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքներով նախատեսված մեծամասշտաբ բնակելի թաղամաս Millennium Park-ը։
Միջոցառումը համախմբեց ընկերության գործընկերներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին և հրավիրված հյուրերին։ Ներկայացրինք կառուցապատման նախագծերի իրականացման մեր մոտեցումը, որի հիմքում որակն է, ճարտարապետական ինքնատիպությունը, պատասխանատվությունն ու ապագա բնակիչների կարիքների նկատմամբ ուշադրությունը։
FOUNDER-ի թիմն ունի ավելի քան 20 տարվա միջազգային փորձ։ Ընկերության հեռանկարային նախագծերի պորտֆելը ներառում է շուրջ 650 000 մ² կառուցապատվող տարածք և ընդգրկում տարբեր ձևաչափեր՝ պրեմիում դասի ակումբային բնակելի տներից մինչև մեծամասշտաբ բնակելի թաղամասեր։
Պաշտոնական բացումը նշանավորեց FOUNDER-ի զարգացման և Հայաստանի անշարժ գույքի շուկայում մեր երկարաժամկետ ծրագրերի իրականացման նոր փուլը։
FOUNDER. Նախագծեր, որոնք դառնում են խորհրդանիշ։