Անցնել հիմնական բովանդակությանը
FOUNDER
Նախագծեր
  • Ճարտարապետական պատկեր՝ Da Vinci ClubhouseԿառուցման փուլումDa Vinci ClubhouseԿենտրոն, Երևան
  • Ճարտարապետական պատկեր՝ Tichina 5Կառուցման փուլումTichina 5Մալաթիա-Սեբաստիա, Երևան
  • ՇուտովMillennium Park
Բոլոր նախագծերը
  • Հիփոթեքային հաշվիչ
  • Մեր մասին
  • Կարիերա
  • Նորություններ
  • Բլոգ
Կապ
+374 44 32 10 10
AM
  • English
  • Հայերեն
  • Русский
Նախագծեր
Ինչպես գնելՀիփոթեքային հաշվիչ
ԸնկերությունՄեր մասինԿարիերաՆորություններԲլոգ
Կապ
AM
  • English
  • Հայերեն
  • Русский

Պայմաններ և դրույթներ

Վերջին թարմացումը: 26 հոկտեմբերի 2026

Ընդհանուր Դրույթներ


Օգտագործման սույն պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում են FOUNDER-ի «founderglobal.com» կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտագործման հիմնական կանոնները։

Կայքը պատկանում է «Ֆաունդեր» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն), շահագործվում է վերջինիս կողմից և նախատեսված է Ընկերության նախագծերի, անշարժ գույքի առաջարկների, ծառայությունների և այլ հարակից տեղեկատվության ներկայացման համար։

Օգտվելով Կայքից, դիտելով դրա բովանդակությունը, ուղարկելով հայտ կամ հարցում, օգտվելով հաշվիչից, առցանց չաթից կամ այլ հասանելի գործառույթներից՝ օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին։

Կայքի Նպատակը


Կայքը տրամադրում է FOUNDER-ի, վերջինիս գործունեության, նախագծերի և FOUNDER-ի կողմից առաջարկվող անշարժ գույքի առաջարկների, ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ հարակից այլ տեղեկություններ։

Օգտատերը կարող է Կայքի միջոցով ուղարկել հարցում, խնդրել տեղեկություններ նախագծերի վերաբերյալ կամ դիմել Ընկերությանը՝ իր հետ կապ հաստատելու խնդրանքով։ Օգտատիրոջ հարցումը ստանալուց հետո FOUNDER-ի ներկայացուցիչը կապ է հաստատում օգտատիրոջ հետ՝ օգտագործելով վերջինիս կողմից տրամադրված կոնտակտային տվյալները։

FOUNDER-ի դերը կարող է տարբեր լինել՝ կախված կոնկրետ նախագծից։ Կառուցապատողի, վաճառողի և պայմանագրի կողմ հանդիսացող անձի տվյալները նշվում են համապատասխան նախագծի փաստաթղթերում և պայմանագրում։

Կայքում Ներկայացված Տեղեկատվություն


Ընկերությունը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ՝ Կայքում հրապարակված տեղեկությունների ճշգրտությունն ու արդիականությունն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, նախագծերի վերաբերյալ տվյալները կարող են փոփոխվել նախագծման, թույլտվությունների ստացման և շինարարական աշխատանքների առաջընթացին զուգընթաց։

Կայքում կարող են ներկայացվել՝

• բնակելի համալիրներ և այլ նախագծեր,
• բնակարաններ, կոմերցիոն տարածքներ և կայանատեղիներ,
• գներ և վճարման պայմաններ,
• հատակագծեր և տարածքների մակերեսներ,
• շենքերի և տարածքների նկարներ ու 3D վիզուալիզացիաներ,
• շինարարության ընթացքի և ավարտի նախատեսվող ժամկետներ,
• հասանելիության կարգավիճակ,
• հատուկ առաջարկներ և այլ տեղեկատվություն։
Միաժամանակ Կայքում հրապարակված նյութերը հիմնականում կրում են տեղեկատվական բնույթ և ինքնին չեն հանդիսանում անշարժ գույքի առուվաճառքի վերջնական պայմանագիր կամ Ընկերության կողմից պարտադիր առաջարկ, եթե ուղղակիորեն այլ բան նշված չէ։

Գներ Եվ Գույքի Հասանելիություն

Կայքում նշված գները և գույքի հասանելիության կարգավիճակը կարող են փոփոխվել։

Կայքի փոփոխությունները և թարմացումները կարող են վերաբերել գույքի արժեքին, վճարման պայմաններին, զեղչերին և հատուկ առաջարկներին, հասանելի կամ վաճառված գույքի կարգավիճակին, նախագծերի և առանձին գույքային միավորների վերաբերյալ այլ տվյալներին։

Գույքի ձեռքբերման վերջնական գինը, տեխնիկական բնութագրերը, վճարման պայմանները, ժամկետները և այլ էական պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքվող համապատասխան պայմանագրով։

Կայքում որևէ գույք որպես «հասանելի» ներկայացնելը չի երաշխավորում դրա հասանելիությունը օգտատիրոջ կողմից հարցում ուղարկելու պահին։

Գործարքից առաջ օգտատիրոջը խորհուրդ է տրվում ճշտել տվյալ գույքի ընթացիկ գինը, հասանելիությունը և ձեռքբերման պայմանները Ընկերության ներկայացուցչի հետ։ Համաձայնեցված գործարքի պայմանների ցանկացած փոփոխություն ենթակա է համապատասխանեցման ստորագրված պայմանագրին և կիրառելի օրենսդրությանը։

Կայքի միջոցով չեն իրականացվում անշարժ գույքի օբյեկտների առցանց ամրագրումներ կամ առցանց վճարումներ։

Կայքում որոշակի գույք առցանց ամրագրելու հնարավորություն նախատեսված լինելու դեպքում ևս ամրագրման վերջնական պայմանները, ժամկետը, վճարման չափը, վերադարձի կամ չվերադարձման պայմանները և կողմերի այլ իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ամրագրման համապատասխան պայմաններով կամ կողմերի միջև կնքվող առանձին փաստաթղթով։

Գույքը համարվում է պատշաճ ամրագրված միայն համապատասխան ընթացակարգն ավարտելուց և Ընկերության կողմից ամրագրումը հաստատելուց հետո։

Հայտեր Եվ Կապի Ձևեր

Օգտատերը կարող է Կայքի միջոցով ուղարկել հայտ, պատվիրել հետադարձ զանգ, դիմել խորհրդատվություն ստանալու համար կամ կապ հաստատել Ընկերության հետ հասանելի այլ միջոցներով։

Ընկերության ներկայացուցիչը կապ է հաստատում օգտատիրոջ հետ՝ օգտատիրոջ հարցումը քննարկելու և համապատասխան գույքի վերաբերյալ տվյալները, հասանելիությունը, գինը և վճարման պայմանները ներկայացնելու համար։

Հայտի ուղարկումն ինքնին չի նշանակում անշարժ գույքի գնման պայմանագրի կնքում և չի պարտավորեցնում Ընկերությանը տվյալ գույքը պահել օգտատիրոջ համար, եթե կողմերի միջև առանձին ամրագրման կամ այլ համապատասխան պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Հայտ ներկայացնելիս օգտատերը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ և արդիական տեղեկատվություն։

Ըներությունն օգտագործում է տրամադրված տվյալները օգտատիրոջ հետ կապ հաստատելու և օգտատիրոջ հայտին արձագանքելու նպատակով՝ Գաղտնիության քաղաքականության կանոնների պահպանմամբ։

Հարցում ներկայացնելն ինքնին չի հանգեցնում գովազդային կամ այլ մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու ինքնաշխատ բաժանորդագրման։

Հաշվիչ Եվ Ֆինանսական Հաշվարկներ


Կայքում հասանելի հաշվիչները և վճարումների վերաբերյալ հաշվարկները նախատեսված են օգտատիրոջ հարմարության համար և կրում են նախնական տեղեկատվական բնույթ։

Հաշվարկների արդյունքները կարող են կախված լինել ընտրված գույքից, վճարման եղանակից, ժամկետից, տոկոսադրույքից, ֆինանսավորող կազմակերպության պայմաններից և այլ գործոններից։

Կայքում ներկայացված հաշվարկները չեն հանդիսանում վարկային կազմակերպության, բանկի կամ Ընկերության կողմից ֆինանսավորման հաստատում կամ պարտադիր ֆինանսական առաջարկ։

Վճարման վերջնական գրաֆիկը և ֆինանսական պայմանները սահմանվում են համապատասխան պայմանագրերով։

Պատկերներ, Հատակագծեր Եվ Վիզուալիզացիաներ


Կայքում ներկայացված լուսանկարները, հատակագծերը, 3D պատկերները, նախագծային վիզուալիզացիաները, ինտերիերի և արտաքին տեսքի պատկերները կարող են ունենալ ցուցադրական բնույթ։

Շինարարության կամ նախագծի իրականացման ընթացքում առանձին ճարտարապետական, տեխնիկական կամ դիզայներական լուծումներ կարող են փոփոխվել՝ նախագծային փաստաթղթերի, տեխնիկական պահանջների կամ կիրառելի օրենսդրության շրջանակում։

Անշարժ գույքի վերջնական բնութագրերը որոշվում են համապատասխան պայմանագրով և դրան կից փաստաթղթերով։

Կայքի Թույլատրելի Օգտագործում


Օգտագտերը պարտավորվում է Կայքից օգտվել միայն օրինական նպատակներով։

Արգելվում է՝

• փորձել չարտոնված հասանելիություն ստանալ Կայքի կամ դրա համակարգերի նկատմամբ,
• միջամտել Կայքի բնականոն աշխատանքին,
• տարածել վնասակար ծրագրային ապահովում կամ կոդ,
• օգտագործել Կայքը խարդախ կամ ապօրինի նպատակներով,
• առանց թույլտվության ավտոմատ եղանակով հավաքել կամ պատճենել Կայքի տվյալները,
• օգտագործել Կայքի բովանդակությունն այնպիսի եղանակով, որը խախտում է Ընկերության կամ երրորդ անձանց իրավունքները։
Ընկերությունն իրավունք ունի սահմանափակել համապատասխան օգտատիրոջ հասանելիությունը Կայքին, եթե առկա են դրա ոչ պատշաճ կամ անօրինական օգտագործման ողջամիտ հիմքեր։

Մտավոր Սեփականություն


Կայքում ներկայացված նյութերը, ներառյալ՝

• տեքստերը,
• լոգոները և ապրանքային նշանները,
• լուսանկարները,
• տեսանյութերը,
• գրաֆիկական նյութերը,
• նախագծային պատկերները,
• 3D վիզուալիզացիաները,
• հատակագծերը,
• դիզայնը և ծրագրային տարրերը,
կարող են հանդիսանալ Ընկերության կամ համապատասխան իրավատերերի մտավոր սեփականությունը և պաշտպանվում են կիրառելի օրենսդրությամբ։

Առանց համապատասխան իրավատիրոջ նախնական թույլտվության արգելվում է Կայքի նյութերի ամբողջական կամ էական մասի վերարտադրումը, հրապարակումը, տարածումը կամ առևտրային նպատակներով օգտագործումը, բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի։

Երրորդ Անձանց Ծառայություններ Եվ Հղումներ


Կայքը կարող է ներառել հղումներ կամ ինտեգրումներ երրորդ անձանց ծառայությունների հետ, այդ թվում՝ քարտեզների, սոցիալական ցանցերի, վերլուծական, հաղորդակցական, վճարային կամ այլ արտաքին հարթակների։

Նման ծառայությունների օգտագործման նկատմամբ կարող են կիրառվել համապատասխան երրորդ անձանց սեփական պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի կամ ծառայությունների բովանդակության, հասանելիության կամ գործունեության համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Անձնական Տվյալների Պաշտպանություն


Կայքի օգտագործման ընթացքում տրամադրված անձնական տվյալների հավաքումն ու մշակումը կարգավորվում են Ընկերության Գաղտնիության քաղաքականությամբ։

Օգտատիրոջը խորհուրդ է տրվում ծանոթանալ Գաղտնիության քաղաքականությանը՝ նախքան Կայքի միջոցով անձնական տվյալներ տրամադրելը։

Պատասխանատվության Սահմանափակում


Ընկերությունը ողջամիտ ջանքեր է գործադրում Կայքի անխափան և անվտանգ աշխատանքն ապահովելու համար, սակայն չի կարող երաշխավորել Կայքի մշտական աշխատանքը՝ առանց տեխնիկական ընդհատումների կամ սխալների։

Կայքի հասանելիությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել տեխնիկական սպասարկման, թարմացումների, տեխնիկական խափանումների կամ Ընկերության վերահսկողությունից դուրս այլ հանգամանքների պատճառով։

Կիրառելի օրենսդրությամբ նախանշված սահմաններում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք առաջացել են բացառապես Կայքում ներկայացված նախնական տեղեկատվության հիման վրա որոշում կայացնելու հետևանքով, եթե համապատասխան պայմանները նախապես չեն հաստատվել Ընկերության կողմից կամ չեն ամրագրվել կնքված պայմանագրով։

Սույն բաժնի որևէ դրույթ չի սահմանափակում այն պատասխանատվությունը, որը չի կարող բացառվել կամ սահմանափակվել կիրառելի օրենսդրությամբ։

Պայմանների Փոփոխություն


Ընկերությունն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոփոխել կամ թարմացնել Պայմանները, այդ թվում՝ Կայքի գործառույթների, Ընկերության ծառայությունների կամ կիրառելի օրենսդրության փոփոխության դեպքում։

Պայմանների գործող տարբերակը հրապարակվում է Կայքում։

Կայքի հետագա օգտագործումը փոփոխությունների հրապարակումից հետո նշանակում է, որ օգտատերը ծանոթացել է թարմացված պայմաններին՝ այն դեպքերում և այն ծավալով, երբ դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ։

Կիրառելի Իրավունքը Եվ Վեճերի Լուծումը


Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Կայքի օգտագործման հետ կապված ցանկացած հարց կամ վեճ կողմերը հնարավորության դեպքում ձգտում են լուծել բանակցությունների և փոխադարձ համաձայնության միջոցով։

Եթե համաձայնության հասնել հնարավոր չէ, վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կոնտակտային Տվյալներ


Պայմանների կամ Կայքի աշխատանքի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ընկերության հետ.

«ՖԱՈՒՆԴԵՐ» ՍՊԸ (FOUNDER LLC)

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 32

Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]

Հեռախոս՝ 044321010

FOUNDER

Նավիգացիա

ՆախագծերԸնկերությունԿարիերաԲլոգՆորություններԿապ

Վաճառքի գրասենյակ

Ծիծեռնակաբերդի խճուղի 32, Երևան 0082+374 44 32 10 10

Կապ մեզ հետ

WhatsAppTelegramViber
FacebookInstagramLinkedIn
© 2026 FOUNDER
Գաղտնիության քաղաքականությունՊայմաններ և դրույթներ
Դեպի վեր ↑