Անցնել հիմնական բովանդակությանը
FOUNDER
Նախագծեր
  • Ճարտարապետական պատկեր՝ Da Vinci ClubhouseԿառուցման փուլումDa Vinci ClubhouseԿենտրոն, Երևան
  • Ճարտարապետական պատկեր՝ Tichina 5Կառուցման փուլումTichina 5Մալաթիա-Սեբաստիա, Երևան
  • ՇուտովMillennium Park
Բոլոր նախագծերը
  • Հիփոթեքային հաշվիչ
  • Մեր մասին
  • Կարիերա
  • Նորություններ
  • Բլոգ
Կապ
+374 44 32 10 10
AM
  • English
  • Հայերեն
  • Русский
Նախագծեր
Ինչպես գնելՀիփոթեքային հաշվիչ
ԸնկերությունՄեր մասինԿարիերաՆորություններԲլոգ
Կապ
AM
  • English
  • Հայերեն
  • Русский

Գաղտնիության Քաղաքականություն

Վերջին թարմացումը: 26 հոկտեմբերի 2026

Ընդհանուր Դրույթներ

Գաղտնիության սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Գաղտնիության քաղաքականություն») սահմանում է FOUNDER-ի «founderglobal.com» կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտատերերի անձնական տվյալների հավաքման, մշակման, օգտագործման, պահպանման և պաշտպանության կարգը։

Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է Կայքի միջոցով մշակվող անձնական տվյալների, Կայքի միջոցով ներկայացվող հարցումների և օգտատերերի հետ հետագա հաղորդակցության ընթացքում մշակվող անձնական տվյալների վրա։

Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

Օգտվելով Կայքից, ուղարկելով հայտ, պատվիրելով հետադարձ զանգ, օգտվելով առցանց չաթից կամ այլ կերպ Ընկերությանը տրամադրելով իր անձնական տվյալները՝ օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է Գաղտնիության քաղաքականությանը։

Մշակման Ենթակա Անձնական Տվյալներ


Կախված Կայքի հետ օգտատիրոջ փոխգործակցության եղանակից՝ Ընկերությունը կարող է ստանալ և մշակել հետևյալ տվյալները․

• անուն և ազգանուն,
• հեռախոսահամար,
• էլեկտրոնային փոստի հասցե,
• հաղորդակցման նախընտրելի լեզու,
• հայտերում և հաղորդագրություններում օգտատիրոջ կողմից տրամադրված տեղեկություններ,
• հետաքրքրող անշարժ գույքի և օգտատիրոջ նախընտրությունների վերաբերյալ տեղեկություններ,
• խորհրդատվության, գույքի ընտրության կամ ամրագրման հարցումների հետ կապված տվյալներ,
• կապի ձևերի կամ առցանց չաթի միջոցով ուղարկված հաղորդագրությունների բովանդակություն։
• IP հասցե,
• դիտարկիչի տեսակ և տարբերակ,
• սարքի տեսակ և օպերացիոն համակարգ,
• մուտքի ժամանակ և անվտանգության մատյաններում գրանցված տվյալներ,
• ինտերֆեյսի լեզու և կարգավորումները,
• Կայքում օգտատիրոջ գործողությունների, նախընտրությունների, այցելած էջերի և Կայքի գործառույթների հետ փոխգործակցության վերաբերյալ տվյալներ։
• Cookies-ի և վերլուծական տեխնոլոգիաների միջոցով ստացվող տվյալներ։
Ընկերությունը նպատակ չունի Կայքի միջոցով հավաքել վճարային տվյալներ, գաղտնաբառեր, կամ հատուկ կատեգորիայի այլ անձնական տվյալներ, եթե դրանց տրամադրումը չի պահանջվում օրենսդրությամբ կամ կոնկրետ ծառայության բնույթով պայմանավորված։

Ինչպես Են Ստացվում Անձնական Տվյալները


Անձնական տվյալները ստացվում են օգտատիրոջ կողմից Կայքի միջոցով հայտ ներկայացնելիս, երբ օգտատերը խնդրում է Ընկերությանը կապ հաստատել իր հետ կամ անմիջականորեն դիմում է Ընկերությանը։

Օգտատիրոջ հայտը ստանալուց հետո Ընկերության ներկայացուցիչը կարող է կապ հաստատել օգտատիրոջ հետ՝ օգտատիրոջ տրամադրած կոնտակտային տվյալներով։

Օգտատիրոջ հայտին պատասխանելու կամ պահանջվող ծառայությունը մատուցելու համար անհրաժեշտ տվյալների դաշտերը նշվում են համապատասխան ձևում։

Օգտատիրոջ կողմից անհրաժեշտ կոնտակտային տվյալները չտրամադրելու դեպքում Ընկերությունը կարող է ողջամտորեն զրկվել օգտատիրոջ հայտին պատասխանելու հնարավորությունից կամ մատուցել օգտատիրոջ պահանջած ծառայությունը։

Անձնական Տվյլաների Մշակման Նպատակները


Անձնական տվյալները մշակվում են և կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝

• օգտատերերի հարցումների, հայտերի և դիմումների մշակման համար,
• օգտատիրոջ հետ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ նրա կողմից տրամադրված այլ կապի միջոցներով հաղորդակցվելու համար,
• բնակելի համալիրների, բնակարանների, կոմերցիոն տարածքների, կայանատեղիների և այլ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար,
• օգտատիրոջ կողմից նշված չափանիշներին և նախընտրություններին համապատասխան գույքի ընտրության համար,
• խորհրդատվությունների, հանդիպումների և անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար,
• գույքի ամրագրման հետ կապված հարցումների մշակման համար,
• գնման պայմանների, վճարման տարբերակների և հասանելի առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար,
• Կայքի գործառույթների, բովանդակության և օգտագործման հարմարավետության բարելավման համար,
• Կայքի այցելությունների և արդյունավետության վերլուծության համար,
• տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման և Կայքի անօրինական կամ ոչ պատշաճ օգտագործումը կանխելու համար,
• համապատասխան համաձայնության առկայության դեպքում տեղեկատվական և մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու համար,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման համար։
Ընկերությունը մշակում է միայն անձնական այն տվյալները, որոնք անհրաժեշտ են համապատասխան նպատակների իրականացման համար։

Նշված նպատակներով տվյալների մշակումը կարող է ներառել դրանց հավաքումը, գրանցումը, համակարգումը, պահպանումը, դիտումը, օգտագործումը, թարմացումը, փոխանցումը, արգելափակումը և ոչնչացումը։

Անձնական տվյալները մշակվում են օգտատիրոջ համաձայնության կամ կիրառելի օրենսդրությամբ ուղղակիորեն թույլատրված այլ իրավական հիմքի առկայության դեպքում։ Օգտատիրոջից ուղղակիորեն համաձայնություն ստանալու անհրաժեշտության դեպքում սահմանված նպատակներն իրագործելու համար օգտատիրոջ անձնական տվյալները ստացվում են վերջինիս համաձայնության հիման վրա։

Հարցում ներկայացնելն ինքնին չի համարվում այլ, հարցման հետ չկապված մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու համաձայնություն։

Անձնական Տվյալների Մշակման Իրավական Հիմքերը

Անձնական տվյալների մշակումն իրականացվում է մեկ կամ մի քանի օրինական հիմքերի առկայության դեպքում, այդ թվում՝

• օգտատիրոջ համաձայնության հիման վրա,
• օգտատիրոջ հարցմանը պատասխանելու կամ նրա կողմից պահանջված ծառայությունը տրամադրելու անհրաժեշտության դեպքում,
• պայմանագրային կամ նախապայմանագրային գործողությունների իրականացման անհրաժեշտության դեպքում,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարման համար,
• կիրառելի օրենսդրությամբ թույլատրված այլ հիմքերով։
Այն դեպքերում, երբ տվյալների մշակումը հիմնված է օգտատիրոջ համաձայնության վրա, օգտատերը կարող է հետ վերցնել իր համաձայնու

Մարքեթինգային Հաղորդագրություններ


Օգտատիրոջ համաձայնության առկայության դեպքում Ընկերությունը կարող է օգտատիրոջ կողմից ընտրված հաղորդակցման միջոցներով ուղարկել FOUNDER-ի նախագծերի, նորությունների, միջոցառումների, հատուկ առաջարկների և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Օգտատերը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններ ստանալուց՝ օգտվելով բաժանորդագրությունից հրաժարվելու հնարավորությունից կամ անմիջապես դիմելով Ընկերությանը։

Մարքեթինգային հաղորդագրություններից հրաժարվելը չի ազդում արդեն իսկ ուղարկված հարցումների մշակման կամ գործող պայմանագրային հարաբերությունների իրականացման համար անհրաժեշտ հաղորդագրությունների ստացման վրա։

Օգտատիրոջ հարցմանն ի պատասխան ուղարկվող հաղորդագրությունները կամ օգտատիրոջ խնդրանքով խորհրդատվության կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունը տարանջատված են գովազդային և մարքեթինգային հաղորդագրություններից։

Cookies Եվ Վերլուծական Տեխնոլոգիաներ

Կայքը կարող է օգտագործել cookies և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ Կայքի աշխատանքն ապահովելու, առանձին գործառույթների պատշաճ գործարկումն ապահովելու, օգտատիրոջ նախընտրությունները հիշելու, կարգավորումները պահպանելու, այցելությունների վիճակագրությունը վերլուծելու և ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով։

Cookies-ը կարող է պարունակել տեխնիկական տեղեկություններ դիտարկիչի, սարքի, այցելության ժամանակի, դիտված էջերի և Կայքում օգտատիրոջ գործողությունների վերաբերյալ։

Կայքի աշխատանքի վերլուծության նպատակով կարող են օգտագործվել նաև երրորդ անձանց վերլուծական և տեխնիկական ծառայություններ։

Օգտատերը կարող է սահմանափակել կամ անջատել cookies-ի օգտագործումը իր դիտարկիչի կարգավորումների միջոցով։ Այդ դեպքում Կայքի որոշ գործառույթներ կարող են չաշխատել պատշաճ կերպով կամ հասանելի չլինել։

Անձական Տվյալները Ստացողների Շրջանակը Եվ Անձնական Տվյալների Փոխանցումը Երրորդ Անձանց


Օգտատերերի անձական տվյալները ստանում են օգտատիրոջ հարցմանը պատասխանելու համար պատասխանատու՝ FOUNDER-ի ներկայացուցիչները։

Ընկերությունը չի փոխանցում օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց՝ Ընկերության գործունեության հետ չկապված նպատակներով ինքնուրույն օգտագործման համար։

Անհրաժեշտության դեպքում օգտատիրոջ անձնական տվյալներին կարող են հասանելիություն ունենալ՝

• IT և տեխնիկական ծառայություններ մատուցող ընկերությունները,
• Կայքի, հոսթինգի և տեղեկատվական համակարգերի աշխատանքն ապահովող, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և հաղորդակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունները։
• վերլուծական, հաղորդակցական և այլ թվային ծառայություններ մատուցողներին
• Ընկերության ծառայությունների մատուցմանը մասնակցող մասնագիտական խորհրդատուներին և կապալառուներին։
• պետական և այլ լիազորված մարմիններին՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։

Անձնական տվյալներ մշակող ծառայություններ մատուցողները պարտավոր են գործել իրենց տրված լիազորությունների շրջանակում՝ պահպանելով գաղտնիության կիրառելի պահանջները։

Նման անձանց տրամադրվում է միայն այն ծավալի տվյալներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան առաջադրանքի իրականացման կամ ծառայության մատուցման համար։

Եթե Ընկերության կողմից օգտագործվող տեխնիկական կամ վերլուծական ծառայությունները ենթադրում են տվյալների մշակում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան։

Անձնական Տվյալների Պահպանումը Եվ Պաշտպանությունը


Անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց մշակման նպատակներին հասնելու, պայմանագրային հարաբերությունների իրականացման և օրենսդրական պահանջների կատարման համար։

Տվյալները կարող են պահպանվել ավելի երկար, եթե դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է ընթացքի մեջ գտնվող վեճի լուծման համար։

Բաժանորդագրությունից հրաժարվելու պահանջը կատարելու նպատակով կարող է պահպանվել այդ պահանջը կատարելու համար անհրաժեշտ սահմանափակ ծավալի գրառում։ Նման գրառումն օգտագործվում է բացառապես նշված նպատակով։

Ընկերությունը կիրառում է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ անձնական տվյալները չարտոնված հասանելիությունից, անօրինական օգտագործումից կամ բացահայտումից, փոփոխումից, պատճենումից, վնասումից, կորստից պաշտպանելու համար։

Անձնական տվյալներին հասանելիությունը սահմանափակվում է՝ հաշվի առնելով աշխատակիցների, կապալառուների և գործընկերների համապատասխան պարտականությունը կատարելու համար նշված տեղեկատվության անհրաժեշտությունը։

Տվյալների հետագա մշակման անհրաժեշտության բացակայության դեպքում դրանք կարող են ջնջվել, ոչնչացվել կամ ապանձնավորվել, եթե դրանց հետագա պահպանումը չի պահանջվում օրենքով։

Բոլոր դեպքերում համացանցով տվյալների փոխանցման կամ պահպանման համակարգերը չեն կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն։

Օգտատիրոջ Իրավունքները


Կիրառելի օրենսդրությամբ սահմանված կարգով օգտատերն իրավունք ունի

• պահանջել և ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների մշակման փաստի և նպատակների վերաբերյալ,
• պահանջելու և ստանալու տեղեկատվություն Ընկերության կողմից մշակվող իր անձնական տվյալների վերաբերյալ,
• պահանջելու ոչ ճշգրիտ, ոչ ամբողջական կամ հնացած տվյալների ուղղում կամ թարմացում,
• օրենքով նախատեսված դեպքերում պահանջելու անձնական տվյալների արգելափակում կամ ոչնչացում,
• հետ վերցնելու իր համաձայնությունը, եթե տվյալների մշակումն իրականացվում է համաձայնության հիման վրա,
• հրաժարվելու գովազդային և մարքեթինգային հաղորդագրությունների ստացումից,
• իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։
Եթե տվյալների մշակումը հիմնված է օգտատիրոջ համաձայնության վրա, համաձայնությունը հետ վերցնելը կարող է անհնար դարձնել համապատասխան անձնական տվյալները պահանջող ծառայության հետագա մատուցումը, եթե բացակայում են տվյալների մշակման այլ իրավաչափ հիմքերը։

Ընկերությունն իրավունք ունի պահանջելու դիմողի ինքնությունը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, օգտատիրոջից պահանջելու ներկայացնել սահմանված ձևով դիմում՝ երրորդ անձանց կողմից անձնական տվյալներին չարտոնված հասանելիությունը բացառելու նպատակով։

Երրորդ Անձանց Հղումներ Եվ Ծառայություններ


Կայքը կարող է հղումներ պարունակել երրորդ անձանց կայքերին, քարտեզներին, սոցիալական ցանցերին, վճարային վերլուծական կամ այլ արտաքին ծառայություններին։

Նման հղումով երրորդ կողմի ինտերնետային ռեսուրս անցնելու դեպքում օգտատերը սկսում է անմիջականորեն փոխգործակցել տվյալ երրորդ անձի հետ։

Ընկերությունը չի վերահսկում երրորդ անձանց ռեսուրսներում անձնական տվյալների մշակման կարգը և պատասխանատվություն չի կրում դրանց գաղտնիության քաղաքականության համար։ Կայքից հղումներով հասանելի արտաքին կայքերն ու հաղորդագրությունների փոխանակման հարթակները տվյալները մշակում են գաղտնիության սեփական քաղաքականությունների համաձայն։ Օգտատերերին խորհուրդ է տրվում ինքնուրույն ծանոթանալ համապատասխան ծառայության անձնական տվյալների մշակման պայմաններին։

Գաղտնիության Քաղաքականություն Փոփոխություններ


Ընկերությունն իրավունք ունի պարբերաբար թարմացնել Գաղտնիության քաղաքականությունը, այդ թվում՝ օրենսդրության, Կայքի գործառույթների կամ անձնական տվյալների մշակման կարգի փոփոխության դեպքում։

Գաղտնիության քաղաքականության գործող տարբերակը հրապարակվում է Կայքում։

Խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել այս բաժին՝ հնարավոր փոփոխություններին ծանոթանալու համար։

Կոնտակտային Տվյալներ


Գաղտնիության քաղաքականության, անձնական տվյալների մշակման կամ իր իրավունքների իրականացման հետ կապված օգտատերը կարող է կապ հաստատել Ընկերության հետ հետևյալ տվյալներով՝

«ՖԱՈՒՆԴԵՐ» ՍՊԸ (FOUNDER LLC)

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 32

Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]

Հեռախոս՝ 044321010

FOUNDER

Նավիգացիա

ՆախագծերԸնկերությունԿարիերաԲլոգՆորություններԿապ

Վաճառքի գրասենյակ

Ծիծեռնակաբերդի խճուղի 32, Երևան 0082+374 44 32 10 10

Կապ մեզ հետ

WhatsAppTelegramViber
FacebookInstagramLinkedIn
© 2026 FOUNDER
Գաղտնիության քաղաքականությունՊայմաններ և դրույթներ
Դեպի վեր ↑