Բլոգ

Բնակարանների գները Երևանում 2026-ին. 1 քմ-ի գինն՝ ըստ թաղամասերի

Բնակարանների գները Երևանում 2026-ին.  1 քմ-ի գինն՝ ըստ թաղամասերի

Երևանում բնակարանի գինը հիմնականում կախված է թաղամասից, շենքի դասից ու վիճակից, ինչպես նաև նորակառույց կամ շահագործված լինելուց (երկրորդային շուկա)։ 

Բլոգում հավաքել ենք 1 քմ-ի միջին արժեքներն՝ ըստ թաղամասերի, աղբյուրը՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ Անշարժ գույքի շուկայի վերլուծություն  (2026 թվականի առաջին կիսամյակ)։

Ինչպես և սպասելի է, կենտրոնական թաղամասերը, այդ թվում՝ Կենտրոնը, ավելի բարձր գնային շեմ ունեն, քան մյուս թաղամասերը։ 

Ներկայացված թվերը միջինացված են և միայն կողմնորոշիչ բնույթ ունեն. ստույգ գները ճշտեք վաճառողից։



Ինչի՞ց է կախված բնակարանի գինը Երևանում

Շատերը մտածում են, թե բնակարանի գինը կախված է միայն դրա մակերեսից։ Իրականում վերջնական արժեքը որոշվում է ոչ մեկ, այլ մի քանի գործոնների համադրությամբ։

Բնակարանի գնագոյացման հիմքը շենքի տեղադրությունն է, պարզ լեզվով ասած՝ թաղամասը։ Կենտրոնական ու պահանջված թաղամասերում բնակարաններն ավանդաբար ավելի բարձր գին ունեն։ Իսկ եթե դիտարկում եք առավել բյուջետային տարբերակներ, ավելի հարմար են ոչ կենտրոնական, բայց զարգացող թաղամասերը։

Գնի վրա ազդում է նաև շենքի կարգավիճակը։ Նորակառույցները հագեցած են ժամանակակից ինժեներական լուծումներով և նոր ենթակառուցվածքներով, որոնք բարձրացնում են բնակարանի արժեքը։ Երկրորդային շուկայի գույքն իր հերթին գրավիչ է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել պատրաստի բնակարան՝ համեմատաբար մատչելի գնով։

Կարևոր գործոն է նաև շենքի դասը։ Եթե շինությունը կառուցված է պրեմիում ստանդարտներով, ունի ստորգետնյա կայանատեղի, անվտանգության համակարգեր, սպասարկման ծառայություններ և առավելություններ, բնական է, որ այդ շենքում բնակարան ձեռք բերելու համար կպահանջվի ավելի մեծ ներդրում։


Շենքում բնակարանի դիրքն ու բացվող տեսարանը նույնպես մեծ կշիռ ունեն։ Օրինակ՝ միջին հարկերում տեղադրված, պանորամային գեղեցիկ տեսարան  կամ բակ նայող պատուհաններ ունեցող բնակարանները զգալիորեն ավելի գրավիչ են գնորդների համար, և հետևաբար՝ ավելի բարձր արժեք ունեն։ 


Բնակարանի վիճակը հանձնման ժամանակ նույնպես ուղիղ ազդում է գնի վրա։ Զրոյական հարդարմամբ բնակարանն ավելի մատչելի է, բայց պահանջում է լրացուցիչ ժամանակ և ներդրումներ վերանորոգման համար։ Սրան հակառակ՝ պատրաստի բնակարաններն ավելի թանկ են, սակայն որոշ դեպքերում ազատում են վերանորոգման անհրաժեշտությունից։


Կարևոր է ուշադրություն դարձնել նաև մակերեսի հաշվարկման կարգին։ Օրինակ՝ արդյոք նշված քառակուսի մետրերի մեջ ներառված են բաց պատշգամբները, թե՞ հաշվարկվում են միայն ներքին բնակելի հատվածները, քանի որ այս տարբերությունը կարող է փոխել վերջնական գինը։


1 քմ-ի գինն՝ ըստ թաղամասերի

Անշարժ գույքի շուկայում ճիշտ որոշում կայացնելու համար ամենակարևոր գործոններից մեկը շինության տեղադրությունն է, որով որոշվում է ոչ միայն հարմարավետությունը, այլև գույքի արժեքը։ 

Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ միայն 2026-ի 1-ին կիսամյակում Երևանում բազմաբնակարան շենքերում վաճառվել է 9000-ից ավել բնակարան, որոնցից կեսից ավելին՝ կառուցապատողից։

Ուսումնասիրենք միջին գները՝ ըստ տարբեր վարչական շրջանների։

Կենտրոնական թաղամասեր, այդ թվում՝ Կենտրոն

Երևանում բնակարանի ամենաբարձր գներն ավանդաբար գրանցվում են Կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում։ Եվ սա պատահական չէ. կենտրոնական հատված, զարգացած ենթակառուցվածքներ և ամեն ինչ՝ ակտիվ ու հագեցած առօրյայի համար։ 

Այս միտումը հստակորեն շարունակվել է նաև 2026-ի առաջին կիսամյակում։ 

Վարչական շրջան

Արժեքը / 1 քմ

Կենտրոն 

927,200 դրամ

Արաբկիր 

659,100 դրամ

Պաշտոնական աղբյուրում կարող եք առավել մանրամասն ծանոթանալ նաև գներին՝ ըստ Կենտրոնի և Արաբկիրի առանձին գոտիների։

Այլ թաղամասեր

Բնակարանների պահանջարկը կայուն աճում է նաև Կենտրոնից որոշակի հեռավորության վրա գտնվող թաղամասերում, օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիայում, Դավթաշենում, Աջափնյակում։ Այս թաղամասերում կարելի է գտնել առավել հասանելի ու ճկուն տարբերակներ՝ հարմար հատկապես ընտանեկան կյանքի համար։

Ծանոթանանք բոլոր թաղամասերում 1 քմ-ի միջին գներին՝ գների նվազման հաջորդականությամբ։

Վարչական շրջան 

Արժեքը / 1 քմ

Դավթաշեն 

520,900 դրամ

Նորք-Մարաշ

520,100 դրամ

Քանաքեռ-Զեյթուն 

493,500 դրամ

Աջափնյակ 

459,600 դրամ

Նոր Նորք 

453,700 դրամ

Էրեբունի 

448,500 դրամ

Շենգավիթ 

444,900 դրամ

Մալաթիա-Սեբաստիա 

444,100 դրամ

Ավան 

441,800 դրամ

Նուբարաշեն 

257,950 դրամ


Ինչպես կենտրոնական թաղամասերի, այդպես էլ այս դեպքում, պաշտոնական աղբյուրում, միջին գներից բացի կարող եք նաև ծանոթանալ գներին՝ ըստ առանձին գոտիների։

Ինչպե՞ս են հավաքվել տվյալները

Տվյալները վերցված են Կադաստրի կոմիտեի պաշտոնական հաշվետվությունից՝ 2026-ի առաջին կիսամյակի համար։ Առանձին հատվածներում շուկայի դինամիկան և աճի միտումները հստակեցնելու համար դիտարկվել են նաև 2025-ի առաջին և երկրորդ կիսամյակի տվյալները։

Հնարավորինս ճշգրիտ միջին արժեքներ ստանալու համար տվյալների հավաքումն ու մշակումն իրականացվել են հստակ մեթոդներով՝

  • Հաշվարկները հիմնված են պետական գրանցում անցած գործարքների փաստացի գների վրա, այլ ոչ թե շուկայում առկա հայտարարությունների կամ առաջարկների։

  • Վիճակագրական ճշգրտության համար ընդհանուր հաշվարկից դուրս են թողնվել միջին գներից ծայրահեղ շեղում ունեցող գործարքները, ինչպես նաև նվիրատվության կամ փոխանակման ոչ շուկայական գործարքները։

Ինչպե՞ս են փոխվել գները

Վերջին տարիներին Երևանում բնակարանների պահանջարկը, հատկապես՝ նորակառույցների սեգմենտում, կայուն աճում է։ Սա բնականորեն բերում է նաև գնային տեղաշարժերի։ 

Գրաֆիկով համեմատենք 2025-ի երկրորդ և 2026-ի առաջին կիսամյակներում գների փոփոխությունները Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ ըստ գների նվազման կարգի։

Նույն հաջորդականությամբ նայենք նաև գների աճը՝ տոկոսներով (2025-ի 2-րդ և 2026-ի առաջին կիսամյակների համեմատությամբ)

Կենտրոն

3,5%

Նոր-Նորք

8,3%

Արաբկիր

4,9%

Էրեբունի

10,8%

Դավթաշեն

9,2%

Շենգավիթ

12,1%

Նորք Մարաշ

13,9%

Մալաթիա-Սեբաստիա

12,3%

Քանաքեռ-Զեյթուն

10%

Ավան

10,6%

Աջափնյակ

9%

Նուբարաշեն

7,2%


Նորակառույց և երկրորդային շուկայի գներ

Նորակառույցներում բնակարանները սովորաբար ավելի բարձր արժեք ունեն։ Եվ սա օրինաչափ է. նոր շինություններն ունեն թարմ ենթակառուցվածքներ, կառուցված են ժամանակակից ինժեներիայով, հագեցած են ավելի  առաջադեմ համակարգերով։ 

Երկրորդային շուկան էլ իր առավելություններն ունի։ Դրանցից ամենամեծն այն է, որ ձեռք եք բերում պատրաստի բնակարան՝ արդեն զարգացած թաղամասում՝ առանց շինավարտին սպասելու կամ հավելյալ ծախսեր անելու։

Պաշտոնական աղբյուրը հստակ գնային տարանջատում չի կատարում նորակառույցների և երկրորդային շուկայի գների միջև. հրապարակված տվյալները ընդհանուր են և միջինացված:


Այլ ծախսեր՝ բացի բնակարանի գնից

Շատերը կառուցապատողից նորակառույց բնակարան ձեռք բերելիս որպես ծախս հաշվարկում են միայն բնակարանի գինը։ Իրականում այլ ծախսեր ևս կան, որոնք կարևոր է նախապես հաշվի առնել՝ բյուջեն ճիշտ պլանավորելու համար։

Պետական գրանցում
Սեփականության իրավունքի գրանցման համար գանձվում է 25,000 դրամ և պետական տուրքի վճար՝ 1,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։

Գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով՝ այլ վճարներով, ծանոթացեք մանրամասներին հետևյալ հղումով։

Նոտարական ծախսեր
Բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացնելու համար պետք է այցելել նախընտրելի նոտարական գրասենյակ։ Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է վճարել 5,000 ՀՀ դրամ պետական տուրք։ Անհրաժեշտ է վճարել նաև նոտարական ծառայության համար, որի գինը կարող է տատանվել 10,000 - 15,000 դրամի միջակայքում։ Իմացեք ավելին հետևյալ հղումով։

Ներքին հարդարում
Նորակառույցների մեծ մասը հանձնվում է զրոյական կամ նախնական վիճակում, ուստի անհրաժեշտ են ֆինանսներ նաև հարդարման մեջ։ Բյուջեն հաշվարկելիս պետք է նկատի ունենալ 2 հիմնական ծախս՝ հարդարման նյութերի ձեռքբերում և մասնագետների վարձատրություն։ 

H3: Կահավորում և տեխնիկա
Բնակարանը տուն դարձնելու համար ձեզ պետք կլինի խոհանոցային տեխնիկա, ննջասենյակի և հյուրասենյակի կահույք։ Սա նույնպես զգալի բյուջե է պահանջում՝ կախված ձեր անձնական ճաշակից ու նախասիրություններից։ 

Շենքի սպասարկում
Շենք տեղափոխվելուց հետո պետք կլինի կատարել նաև ամսական վճարներ՝ մաքրման, վերելակների աշխատանքի, անվտանգության և կանաչապատ տարածքների խնամքի համար։ Այս վճարներն ապահովում են համալիրի մաքրությունն ու հարմարավետությունը բոլոր բնակիչների համար։

Ինչպե՞ս հաշվարկել բյուջեն

Ուզո՞ւմ եք նորակառույցում բնակարան գնելու պրոցեսը լինի հարթ և առանց ֆինանսական անակնկալների։ Միշտ նախնական հաշվարկներ կատարեք՝ որևէ քայլ անելուց առաջ։

Նախ՝ ընդհանուր բյուջեն հիմնականում ձևավորվում է հետևյալ պարզ բանաձևով՝ բնակարանի մակերեսը բազմապատկած 1 քմ-ի արժեքով՝ գումարած բոլոր անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը։

Եթե բնակարանի համար օգտվելու եք հիփոթեքից, նախնական հաշվարկ անելու համար օգտագործեք հիփոթեքի հաշվիչ՝ ամսական մարումները պարզելու համար։ Երբ բնակարանի արժեքի մասը պարզ է, զբաղվեք պետական գրանցման հետ կապված ծախսերը հաշվարկելով։ 

Նկատի ունենալով ձեր ընտրած բնակարանի վիճակը հանձնման պահին՝ հաշվարկեք նաև ներքին հարդարման բյուջեն՝ ներառելով նյութերի գումարն ու մասնագետների վարձատրությունը։ Վերջում հաշվարկեք տան կահավորման և տեխնիկայի հետ կապված ծախսերը՝ ըստ ձեր նախասիրությունների և կարիքների։


FOUNDER-ի նախագծերը

Արդեն կայացրե՞լ եք կառուցապատողից բնակարան գնելու որոշում։ Գտեք ձեր ապագա տունը FOUNDER-ի նախագծերում։

  • Da Vinci Clubhouse։ Ակումբային ձևաչափով նախագիծ Երևանի կենտրոնում։ Համալիրում կգտնեք ոչ միայն պրեմիում ստանդարտներով կառուցված բնակարաններ, այլև բարձրակարգ սպասարկում, մարզասրահ, ՍՊԱ, կոնսիերժ ծառայություն և բացառիկ հարմարություններ, որոնք ապահովում են կյանքի եզակի որակ։ 

  • Tichina 5։ Ընտանեկան և կանաչապատ համալիր Մալաթիա-Սեբաստիայում։ Մանկական խաղահրապարակով, կանաչ գոտիներով համալիրն ապահով և հարմարավետ միջավայր է ընտանեկան կյանքի համար։ 

Բացահայտեք մեր բոլոր նախագծերը հետևյալ հղումով։ 

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է արժե բնակարանը Երևանում 2026-ին։

Երևանում բնակարանների արժեքը տատանվում է՝ կախված թաղամասից, շենքի դասից և վիճակից: 2026-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ 1 քմ-ի միջին գինը մայրաքաղաքում սկսվում է մոտ 250,000 դրամից և Կենտրոնում կարող է գերազանցել 900,000 դրամը։

Երևանի ո՞ր թաղամասում է 1 քմ-ի գինն ամենաբարձրը։

Ամենաբարձր գներն ավանդաբար գրանցվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, ինչը բնական է՝ պայմանավորված զարգացած ենթակառուցվածքներով և կենտրոնական դիրքով։

Նորակառույց բնակարաններն են ավելի թանկ թե՞ երկրորդային շուկայինը։

Նորակառույցներում բնակարանները սովորաբար ավելի բարձր արժեք ունեն, քանի որ դրանք հագեցած են ժամանակակից ինժեներական լուծումներով և նոր ենթակառուցվածքներով։ Երկրորդային շուկայի գույքն իր հերթին ավելի մատչելի է և թույլ է տալիս խուսափել շինարարությանը սպասելու կամ հավելյալ ծախսերից։

1 քմ-ի գինը նո՞ւյնն է, ինչ վերջնական ծախսվող գումարը։

Ոչ, 1 քմ-ի միջին գինը ցույց է տալիս միայն հիմնական արժեքը, իսկ վերջնական բյուջեն ներառում է նաև հավելյալ ծախսեր՝ պետական և նոտարական գրանցման, հարդարման, ինչպես նաև կահավորման ու տեխնիկայի ձեռքբերման ծախսերը։

Որքա՞ն հաճախ են փոխվում բնակարանների գները Երևանում։

Երևանում բնակարանների պահանջարկը, հատկապես նորակառույցների սեգմենտում, կայուն աճում է, ինչը բերում է գնային տեղաշարժերի:

Where can I find reliable price data for Yerevan?

Reliable price data is based on official state reports, such as those published by the Real Estate Cadastre Committee of Armenia, reflecting actual registered transactions.